Գենետիկների գյուտից հետո պապիլոմա վիրուսն այլևս վտանգավոր չէ
Պապիլոմա վիրուսը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, քանի որ այն քաղցկեղ է առաջացնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Remedium-ին:
Դյուկի համալսարանի աշխատակիցները կարողացել են ընտրողաբար ոչնչացնել արգանդի վզիկի carcinoma-ի աճի և զարգացման համար պատասխանատու պապիլոմա վիրուսի Е6 և Е7 գեները: Այդ մանիպուլյացիան ոչնչացրել է ուռուցքը ներսից:
Այդ 2 գենը արգելափակում են մարդու բջիջների պաշտպանողական գործառույթները: Վիրուսի փոխակերպման գործընթացը կապված է ԴՆԹ-ում ձևավորված CRISPR-ի՝ կարճատև պալինդրոմիկ կրկնումների հետ:










