ՌԴ բանակը պատրաստվում է տարվա մասշտաբային զորավարժություններին
Ռուսաստանում սեպտեմբերի կեսերին կանցկացվի տարվա ամենախոշոր զորավարժությունը՝ «Восток-2014»-ը, գրում է ria.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ մինչև տարեվերջ պլանավորված է նաև մասնակցել միջազգային զորավարժությունների՝ Չինաստանում «Խաղաղ առաքելություն- 2014»-ին և Ղազախստանում, ՀԱՊԿ-ի շրջանակում, «Փոխգործակցություն- 2014»-ին:
Առաջին կիսամյակում ՌԴ ՊՆ-ն անցկացրել է ավելի քան 500 զորավարժություն, որոնց մասնակցել է 50.000 զինծառայող, 15.000 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:










