Սենեգալը փակել է Գվինեայի հետ իր սահմանները՝ Էբոլայի պատճառով
Սենեգալը փակել է Գվինայի հետ իր սահմանները Էբոլա համաճարակի պատճառով, հայտնում է gazeta.ru-ն հղում անելով Agence France-Presse-ին:
«Սենեգալը հերթական անգամ որոշել է փակել իր ցամաքային սահմանները՝ Գվինեայի պետության հետ»,- գրված էր Սենեգալի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Բացի այդ, նշված էր նաև, որ փակվել են ծովային և օդային սահմանները Գվինայի, Սիերա-Լիոնեի և Լիբերիայի հետ: Ավելի վաղ Քենիայի իշխանություններն են փակել իրենց սահմանները վերոնշյալ երկրների հետ, որտեղ բռնկվել է Էբոլա համաճարակը:











