Հարյուրավոր սիրիացիներ վերադարձել են իրենց տները Դամասկոսի հարավում

23:07 • 22.08.14

Սիրիայի հարյուրավոր քաղաքացիներ կարողացել են վերադառնալ իրենց տները Դամասկոսի հարավում՝ ազգային հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հղումով:


Սիրիայի իշխանությունները հաշտեցման հարցով հանձնաժողովի միջնորդությամբ օգոստոսի 20-ին համաձայնագիր են կնքել զինյալների հետ՝ վերջիններիս խոստանալով չհետապնդել իրենց, եթե նրանք վայր դնեն զենքերը:


Քաղաքացիների վերադարձը կառավարության և զինված խմբավորումների միջև կնքված խաղաղ համաձայնագրի պարտավորությունների կատարման առաջին փուլն է:

 

Դամասկոսի կոմունալ ծառայությունների տնօրենը հայտնել է, որ կոմունալ և ինժեներական ծառայութուններն սկսել են քաղաքի վերականգնումը: