Տուրչինովը զոհված զինծառայողների հարազատներին «արժանապատիվ կյանք» է խոստացել

16:23 • 22.08.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն արժանապատիվ կյանք է խոստացել զոհված զինծառայողների հարազատներին. նրանք արդեն ստացել են բնակարանների վկայականներ, գրում է ria.ru-ն:

 

«Զոհերի ընտանիքների մասին հոգատարությունը մեր երկրի առաջնահերթություններից է: Պարգևներից բացի, որոնք ստացել են զոհերի հարազատները, այդ ընտանիքներից յուրաքանչյուրը ստացել է նոր բնակարանի վկայական»,- հայտարարել է Տուրչինովը:

 

Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են իրականացնում ռուսամետ անջատողականների դեմ։