2013-ին հանրապետությունում 8 021 կին վարորդական վկայական է ստացել. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում «Կանացի» ավտովիճակագրություն վերնագրով գրառում է։ Գրառումը՝ ստորև։
«2013 թվականին մեր հանրապետությունում վարորդական վկայական է ստացել գեղեցիկ սեռի 8 021 ներկայացուցիչ: Վերջին երկու տարում՝ 2012-ից մինչ օրս, կին վարորդների թիվն ավելացել է մոտ 16 հազարով: Անցած տարի ՀՀ-ում հաշվառվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 10-ը կին վարորդների մասնակցությամբ (ընդհանուրի 0,35 % ):
2013 թվականին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 1 կին վարորդ է հայտնաբերվել, որն էլ զրկվել է վարելու իրավունքից: Բարի երթ, սիրելի կանայք»:










