Բաքվի մի մասը մնացել է առանց լույսի՝ բենզատարի պայթյունի հետևանքով
Բաքվի Սաբաիլի շրջանում այս գիշեր բենզատարի պայթյունի հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։
Ադրբեջանի մայրաքաղաքի որոշ թաղամասերում էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Միջադեպի պատճառները պարզվում են։ Տուժածների մասին տեղեկություն չկա։










