Ստամոքսի քաղցկեղից խուսափելու նոր միջոց է հայտնաբերվել՝ Botox-ը
Կոլումբիայի համալսարանի և Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի համատեղ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Botox-ի ներարկումները կարող են արդյունավետ լինել ստամոքսի քաղցկեղի բուժման պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Կնճիռների դեմ պայքարող դեղամիջոցն ընդունակ է քաղցկեղի բջիջների աճին նպաստող նյարդային ազդակների արգելափակման միջոցով դանդաղեցնել ուռուցքի աճը: Botox-ը կարելի է ներարկել գաստրոսկոպիայի միջոցով: Նման դեղամիջոցները բավականին մատչելի են և ոչ այնքան վնասակար:
Մասնագետները պարզել են նաև, որ botox-ը ոչ միայն անմիջականորեն ազդում է ուռուցքի վրա, այլև՝ քաղցկեղի բջիջները ավելի հասանելի է դարձնում քիմիաթերապիայի ներգործության համար: Արգելափակված նյարդային ազդանշանները բարձրացնում են քաղցկեղի բջիջների խոցելիությունը:










