Ֆիդել Կաստրոն արգենտինական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն այժմ արգենտինական համալսարանի (Լանուսի ազգային համալսարան) պատվավոր դոկտոր է։ Առաջնորդին այդ կոչումը շնորհել են «Լատինական Ամերիկայում ընդհանուր հումանիտար գործում» ներդրում ունենալու համար, գրում է Комсомольская правда-ն։
Ուսումնական հաստատության ռեկտոր Անա Խարամիլյոյի խոսքով՝ կուբացի հեղափոխականը շատերին է սովորեցրել «պայքարել լավագույն աշխարհի համար, համերաշխություն ցուցաբերել, ջանքեր ներդնել հանուն Լատինական Ամերիկայի ինտեգրման»։
Օգոստոսի 13-ին լրացել է Կաստրոյի 88-ամյակը:










