Տիեզերագնացները կպատասխանեն Facebook-ի և Instagram-ի օգտատերերի հարցերին
Տիեզերագնացները Facebook և Instagram սոցցանցերում կպատասխանեն օգտատերերի հարցերին: Газета.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Facebook-ի մամլո ծառայությունը:
Առաջին ուղիղ միացումը Միջազգային տիեզերակայանի հետ հարցուպատասխանի շարքով սկսվել է օգոստոսի 22-ին: Գերմանացի տիեզերագնաց Ալեքսանդր Գյորստը հարցերին կպատասխանի ֆեյսբուքյան իր էջում՝ 20 րոպեի ընթացքում՝ ուղիղ եթերով, իսկ եթերի ավարտից հետո՝ ևս 30 րոպե:










