ԱՀԿ-ն հայտարարել է, որ Էբոլայի վարակի բռնկումը թերագնահատվում է (տեսանյութ)

00:14 • 23.08.14

Էբոլա վարակի մասշտաբային բռնկումը թերագնահատվում է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ ԱՀԿ տվյալների համաձայն՝ Էբոլայի վարակի զոհ դարձած մարդկանց թիվը հասել է 1427-ի:

Այս տարվա փետրվար ամսից ընդհանուր առմամբ Էբոլայի վիրուսի վարակման 2615 դեպք է գրանցվել:

Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել արյան կամ հիվանդի հետ չպաշպանված ուղիղ շփման միջոցով: Ավելի վաղ ԱՄՆ-ն Լիբերիա է մատակարարել ZMapp փորձարարական դեղամիջոցի 10-12 doses խմբաքանակը: