ԱՄՆ-ում հաջողվել է Էբոլայի երկու վարակակրի բուժել
Լիբերիայում Էբոլայի վարակով վարակված և ԱՄՆ տարհանված ամերիկացի բժիշկն ու բուժքույրը դուրս են գրվել Ջորջիա նահանգի հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Mignews-ին:
Բժիշկները նշել են, որ բժիշկ Քևին Րենթլին և բուժքույր Նենսի Ռայթբոլը լիարժեք բուժվել են վտանգավոր վարակից: Նրանք Էբոլայի վիրուսով վարակվել էին բարեգործական ֆոնդի հանձնարարությամբ Լիբերիայում վարակված երեխաներին օգնություն ցուցաբերելու ժամանակ:
Նրանց հատուկ ինքնաթիռով ԱՄՆ էին տեղափոխել, որտեղ բուժման ինտենսիվ կուրս են անցել Ատլանտայի Էմորյան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ բուժման նպատակով օգտագործվել է ZMapp փորձարարական դեղամիջոցը:










