Մարդասիրական օգնությամբ ռուսական շարասյան առաջին բեռնատարները լքել են Ուկրաինան

11:46 • 23.08.14

Ռուսական հումանիտար օգնությամբ ավտոշարասյան առաջին բեռնատարները լքել են ուկրաինական տարածքը և այժմ գտնվում են ռուսական «Դոնեցկ» ստուգիչ-անցագրային կետում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

 

Մի քանի տասնյակ բեռնատարներ դուրս են եկել ուկրաինական «Իզվարինո» ստուգիչ-անցագրային կետից և կանգնել ռուսական անցագրային կետում:

 

Հումանիտար օգնությամբ բեռնատարները ռուս-ուկրաինական սահմանին էին հասել օգոստոսի 14-ին, սակայն ուկրաինական կողմը մաքսային ստուգումը սկսել էր միայն օգոստոսի 21-ին: Նախօրեին ռուսական կողմը որոշել էր գործել՝ առանց Կիևի համաձայնության՝ հատելով սահմանը:

 

«Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- ասվել էր ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն այդ երկրի տարածքով ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյան առաջխաղացումն «անմիջական ներխուժում» էր որակել: