Լիբիայում նավի խորտակման հետևանքով անհայտ կորած է համարվում 170 ներգաղթյալ

10:36 • 23.08.14

Տրիպոլիից 60 կմ հեռու նավի խորտակման հետևանքով անհայտ կորած է համարվում 170 ապօրինի ներգաղթյալ, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:

 

Ինքնաշեն փայտյա նավը խորտակվել է նախօրեին: Ափից մի քանի կիլոմետր հեռու հայտնաբերվել են նավի մնացորդները:

 

Առափնյա ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել 16 մարդու և գտնել 15 մարմին: Նրանց ազգությունը պարզել չի հաջողվել, ակայն իրավապահների տվյալներով՝ նրանց թվում եղել են Սոմալիի և Էրիթրեայի քաղաքացիներ: