«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պետք է ինտեգրվեր նորի մեջ. Մկրտիչ Մինասյան
Թեև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդգրկված չէ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանության հարցով ստեղծված աշխատանքային խմբում, բայց Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ շենքը խիստ պահպանության կարիք ունի։
Նշենք, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Tert.am-ին ասել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանության հարցով աշխատանքային խումբ է ստեղծվում, որը տեղում կուսումնասիրի բազրիքների փլման խնդիրը։ Նախարարը նշել էր, որ այս պահին օդանավակայանի շենքի քանդման խնդիր չկա։
«Քննարկում պետք է արվի, ինչը կարևոր է, շենքի հիմնական մասերը պետք է վերականգնվեն այնպես, ինչպես կան, իսկ մնացած խնդիրները մասնագետների կողմից կշտվեն»,-ասել էր նախարարը։
Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ շենքի առանձնացումը նոր օդանավակայնից սխալ էր. «Մի քանի հին օդանավակայան դրսում նայել եմ, այնտեղ եղած հին շենքը ինտեգրվում է նորերի մեջ, ոչ թե հիմնակահատակ քանդվում է»։










