Նոր տեխնոլոգիաները կօգնեն վերականգնել ոսկրային վնասվածքները
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտը ոսկրային հյուսվածքի աճի գործոններ պարունակող իմպլանտավորված հյուսվածքային շրջանակ է ստեղծել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily.ru-ին:
Այդ շրջանակներն ընդունակ են նկատելիորեն արագացնել ոսկրային հյուսվածքի առաջացման գործընթացը, իսկ նոր հյուսվածքները ոչնչով չեն տարբերվի իրական հյուսվածքներից:
Այսպիսով՝ ոսկրային հյուսվածքի ցավոտ և ոչ միշտ արդյունավետ փոխպատվաստման անհրաժեշտություն այլևս չի զգացվի: Այս նոր մեթոդը կիրառելի կլինի լուրջ ոսկրային վնասվածքներ ստացած, բնածին նմանատիպ խնդիրներ ունեցող հիվանդների, ինչպես նաև՝ ատամի իմպլանտավորման պարագայում:










