Պորոշենկոյի որդին ուշագնաց է եղել Ուկրաինայի համար աղոթքի ժամանակ (տեսանյութ)

13:23 • 23.08.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին ուշագնաց է եղել Կիևի Սբ Սոֆիայի տաճարում Ուկրաինայի համար բարձրացված աղոթքի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:

 

Ուկրաինական հեռուստաընկերության ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես է արարողության ժամանակ տղայի ինքնազգացողությունը վատանում: Նա մի քանի անգամ փակել է աչքերը և սկսել ընկնել: Նրան բռնել է ետևում կանգնած երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:



Հաղորդվում է, որ րոպեներ անց նա ուշքի է եկել և վերադարձել տաճար:

 

Օգոստոսի 23-ին երկիրը նշում է Ազգային դրոշի օրը:

 

Արարողությանը, բացի Յուշչենկոյից, մասնակցել են նաև նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, վարչապետ Արսենի Յացենյուկը, նախարարներ: