Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

11:59 • 23.08.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Զրույցի ընթացքում, որը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը:

 

Կողմերը հետաքրքրություն են հայտնել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման առնչությամբ՝ տարբեր ոլորտներում:

 

Էրդողանը նախագահ էր ընտրվել օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում: