Այս տարի մենք էլիտար սերմացու չենք ներկրելու ՌԴ-ից, որովհետև ինքներս ենք արտադրում. գյուղփոխնարարար

13:26 • 24.08.14

2014թ. մենք ցորենի էլիտար սերմացու չենք ներկրելու Ռուսաստանից, որովհետև 12 շահառուներ այն արտադրում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

 

Ինչ վերաբերում է բողոքներին, ապա փոխնախարարն ասաց, որ բողոքները եղել են միայն 2011 թվականին 255 շահառուներից 76 շահառուի կողմից. նրանց մատակարարված սերմացուն ներկրվել էր ՌԴ-ից։

 

Պաշտոնյան հայտնեց, որ սերմացուն ստացվում է գյուղացիների ներկայացրած հայտերով. ամեն մի բնակիչ դիմում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարն ամփոփոխում է այդ հայտերը, որից հետո ներկայացնում մարզպետարան, վերջինս էլ` նախարարություն, իսկ նախարարությունն իր հերթին՝ ՌԴ։

 

 

Պաշտոնյան նաև նշեց, որ Կառավարությունն ընդառաջ է գնացել շահառուներին, սերմացուի գինը իջեցրել է մինչև 420 դրամ, այնուհետև այն հասցրել է 200 դրամի, որը պետք է վճարվի 4 տարվա ընթացքում։

 


Անդրադառնալով առաջին վերարտադրության սերմացուին, Սամվել Գալստյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի աշնանը` հատկապես մինչև երեք հեկտար հողօգտագործողներին հատկացնում են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացու։ «Սերմնացուի պահանջարկը ձևավորվում է մարզպետարանների կողմից նախարարությանը ներկայացրած հայտերի հիման վրա, իսկ մարզպետարաններն այդ հայցերը ստանում են համայնքներից, համայնքները՝ բնակիչներից»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է գրանանացան ցորենին, որին կառավարության նիստում անդրադարձել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Գալստյանն ասաց, որ 2014 թվականին գարնանացանի համար ՌԴ-ից ներկրած սերմնացուն, որի պատվերը ևս տվել է գյուղացին, ամբողջությամբ չի իրացվել և մարզպետարանների հետ քննարկելուց հետո հանձնարարվել է մինչև տարվա վերջ այդ սերմացուն հատկացնել գյուղացիներին և վարձավճարներն էլ հավաքել 2015 թվականի բերքահավաքից հետո: