Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում

10:27 • 24.08.14

Աբխազիայում, որտեղ անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ, կիրակի օրը ժամը 8:00-ին բացվել են 32 շրջաններում գտնվող բոլոր 154 ընտրատեղամասերը: Բացվել են նաև երկրի սահմաններից դուրս երեք ընտրատեղամասեր՝ Մոսկվայում, Չերկեսկում և Ստամբուլում, գրում է vesti.ru-ն: 

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Խաջիմբան: Պետության ղեկավարի արտահերթ ընտրություններն անցկացվում են նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի առիթով, ով լքել է իր պաշտոնը այս տարվա մայիսին ընդդիմության պահանջով: 

Ըստ աղբյուրի՝ քվեարկությանը հետևել է աշխարհի 24 երկրների ներկայացուցիչներ: