Կալիֆորնիայում 25 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել. 100 մարդ վնասվածք է ստացել

20:59 • 24.08.14

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի շրջակայքում 6.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժած 100 մարդու բուժհաստատություններ են տեղափոխել: 

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ ABC 7-ին հղումով, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նապա քաղաքից 9 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10.8 կմ խորության վրա: Տուժածները վնասածքներ ստացել են հիմնականում սպասքի և այլ առարկաների ընկնելու հետևանքով: 

Դիտորդները ընդգծում են, որ այս երկրաշարժը տվյալ տարածաշրջանում վերջին 25 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ սեյսմիկ միջադեպն է: 1989-ին տեղի ունեցած երկրաշարժի հզորությունը կազմել էր 6.9 մագնիտուտ: 

Երկրաբանների գնահատումներով՝ 54 տոկոս հավանականությամբ՝ ուժեղ երկրաշարժը տվյալ շրջանում կարող է կրկնվել առաջիկա շաբաթվա ընթացքում: