Չինաստանում անցկացվում են պատմության մեջ ամենամասշտաբային զորավարժությունները՝ Ռուսաստանի և Ղազախստանի մասնակցությամբ
Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում ամեն ինչ պատրաստ է «Խաղաղ առաքելություն-2014» Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական զորավարժությունների համար: Բոլոր զորքերը տեղակայված են զորավարժանքների համար նախատեսված վայրում, հրամանատարները մարտիկների հետ անցկացրել են մի քանի մարզումներ, գրում է vesti.ru-ն:
Այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպության զորավարժությունները կդառնան պատմության մեջ ամենամասշտաբայինները: Դրանցում կներգրավվի յոթ հազար զինծառայող Չինաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Տաջիկստանից:
Ռուսաստանից պայմանական հակառակորդի հետ մարտերին մասնակցում են հազարավոր մարտիկներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց մեքենաներ, համազարկային կրակի համակարգեր և այլ տեխնիկա: Օդից դրանց կաջակցեն ուղղաթիռներ և ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ:










