Հոլիվուդում մահափորձ են կատարել երգիչ Քրիս Բրաունի նկատմամբ
Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակել են հայտնի հիփ-հոփ կատարող Քրիս Բրաունի վրա:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ The Daily Mail-ին հղումով, ակումբում Բրաունը մասնակցում էր MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխությանը նվիրված խնջույքին: Հնչած կրակոցներից երգիչն անձամբ չի տուժել, սակայն երեք մարդ վրավորվել է, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Հարձակում իրականացնողներն արդեն ձերբակալված են, իսկ ոստիկանության աշխատակիցները հարցաքննում են նրանց:
Քրիս Բրաունը, ով Ռիհաննայի նախկին փեսացուն է, դարձել է առաջին աֆրոամերիկացի երգիչը, ում դեբյուտային սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը:










