Իջևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել
19:15 • 24.08.14
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 24-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբալյան թաղամասում գտնվող մանկապարտեզում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել՝ 14.45-ին: Այրվել է փայտյա հատակը (7 քմ), չորս մահճակալ և չորս ներքնակ:
Placeholder










