Լիբիայում ներգաղթյալների նավի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 250-ի

19:00 • 24.08.14

Ավելի քան 250 ներգաղթյալ հավանաբար զոհվել է Լիբիայի ափերի մոտ նավի կործանման հետևքնով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով: 

«Ենթադրում ենք, որ ջրի տակ ավելի քան 250 մարմին է մնացել: Երբ ջրի տակ սուզվեցինք, պարզեցինք, որ խորտակված նավը ենթադրվածից ավելի խոշոր չափսեր ունի», - նշել է առափնյա պահակային ծառայության աշխատակիցը: 

Ինքնագործ փայտե նավը խորտակվել էր օգոստոսի 22-ին: Նավի մասերը հայտնաբերվել էին ափից մի քանի կմ հեռավորության վրա: Առափնյա ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել 16 մարդու կյանք և գտնել 15 դի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհետ կորած են համարվում 170 անօրինական ներգաղթյալ: