Դոնի Ռոստովի օդանավակայանից մարդկանց տարհանել են ռումբի ահազանգի պատճառով (թարմացված)

14:26 • 24.08.14

14.51

Դոնի Ռոստովի օդանավակայանում գտնվող աշխատակիցները և ուղևորները տարհանվել են ականապատման մասին տեղեկությունների պատճառով: Այդ մասին Ria.ru-ին հայտնել է օդանավակայանի տեղեկատվական ծառայության աշխատակիցը: 

«Մոտ կես ժամ առաջ անանուն զանգ է ստացվել ռումբի մասին: Բոլորին տարհանել են»,- ասել է գործակալության զրուցակիցը: 

Նրա խոսքով՝ այժմ օդանավակայանը շրջափակված է, տեղում աշխատում են սակրավորները:

14.26

Դոնի Ռոստովի օդանավակայանի շենքից տարհանում են բոլոր ուղևորներին և աշխատակիցներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը դեպքի վայրից: 

«Ստացված տեղեկությունների առնչությամբ խնդրում ենք բոլոր ուղևորներին և սպասարկող անձնակազմը լքել է օդանավակայանի տարածքը և անցնել դրա տարածքի հակառակ կողմ»,- հայտարարել են օդանավակայանի ահազանգի համակարգի միջոցով:

Այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում։