Ներկայացվել է «ապագայի տաքսին»
Northrop Grumman ընկերությունը ներկայացրել է մի փոխադրամիջոց, որը հնարավոր է ապագայի տաքսին լինի, հայտնում է Business Insider-ը:
Խոսքը XS-1 Spaceplane կոնցեպտ - մոդելի մասին է: Աղբյուրը հայտնում է, որ նման մոդելներ ունեն նաև Boeing-ն ու Masten Space Systems -ը:
Ենթադրվում է, որ նոր փոխադրամիջոցը կզարգացնի 7,612 մղոն ժամ արագություն: Այս դեպքում այն կարող է Նյու Յորքից Տոկիո հասնել մի ժամից էլ քիչ ժամանակում:
Հնարավոր է, որ այս փոխադրամիջոցը գործի առանց օդաչուի:










