Նախնական տեղեկություններով՝ Աբխազիայի ղեկավար է ընտրվել ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան

08:13 • 25.08.14

Չճանաչված Աբխազիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ օգոստոսի 24-ին անցկացված արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, գրում է Deutsche Welle-ն։

 

Ինչպես հայտնել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը, Խաջիմբայի օգտին քվեարկել է 50.494 ընտրող, ինչը կազմել է ձայների 50.57%-ը։

 

Նրա հիմնական մրցակից, չճանաչված հանրապետության անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան հավաքել է ձայների 35.91%-ը։

 

Մյուս 2 թեկնածուները՝ Միրաբ Կիշմարիան և Լեոնիդ Ձապշբան, ստացել են ձայների 6.4 և 3.4%-ը՝ համապատասխանաբար։

 

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ օգոստոսի 25-ին։