Ուկրաինայի հայ համայնքի հիմնական մասը հեռացել է երկրից. Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար

20:00 • 25.08.14

Ուկրաինայի հայ համայնքի հիմնական մասը քաղաքացիական պատերազմի շրջանում հեռացել է երկրից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Դոնեցկի մարզի և Ուկրաինայի հարավարևելյան շրջանների հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, ով այժմ Երևանում է:

 

«Հայեր կան՝ գնացել են, հայեր կան՝ դուրս են մնացել, հիմնական մասը հեռացել է, այսինքն՝ ով հնարավորություն ունի, ֆինանսապես ի վիճակի է՝ դուրս է եկել, ով չունի՝ մնացել է»,-ասաց Գագիկ Աղավելյանը:

 

Հիշեցնենք, որ նախքան քաղաքացիական պատերազմը Ուկրաինայում կար 550.000–անոց հայ համայնք, որից 80 000 –ն ապրում էր Դոնեցկի մարզում:

 

Ըստ Գագիկ Աղավելյանի՝ իրենց շրջանում ևս զգացվում է պարենամթերքի որոշակի պահանջ, իհարկե՝ ոչ այնպես, ինչպես Լուգանսկի մարզում:


Ինչ վերաբերում է Լուգանսկի մարզում հայերի վիճակին, ապա Գագիկ Աղավելյանն ասաց, որ Լուգանսկից տեղյակ չէ, որևէ տեղեկատվություն չունի, և որ Լուգանսկի համայնքի ղեկավարը Կիևում է: