Intel-ը սովորական գրասենյակային աշխատողի անլար ապագային վերաբերող տեսանյութ է նկարել (տեսանյութ)
Անլար տեխնոլոգիաներն սկսել են ավելի ակտիվ զարգանալ, և դրանցից որոշներն արդեն կիրառվում են, իսկ որոշները՝ կամաց-կամաց մուտքագրվում առօրյա կյանք: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը:
Նման տեխնոլոգիաների զարգացման միտումները ցուցադրելու համար Intel ընկերությունը մի տեսանյութ է նկարահանել, որտեղ համեմատության մեջ են դրվել ներկա և ապագա տեխնոլոգիաները:
Այսպիսով՝ Intel-ում վստահ են, որ մոտ ժամանկներս մարդիկ կհրաժարվեն սովորական մարտկոցներից և ինֆորմացիոն կրիչներից: Գրանցումը հնարավոր կդառնա դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ, իսկ նամակագրության համար բավարար կլինի տեքսի բարձրաձայն ընթերցումը ձայնային օգնականին:










