«Բոկո Հարամը» հայտարարել է «Իսլամական պետության» ստեղծման մասին

16:38 • 25.08.14

Աֆրիկյան երկրներում գործող «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետության» ստեղծման մասին, հաղորդում է BBC-ն:

 

Այդ «պետությունը» ներառում է Նիգերիայի հյուսիս-արևելքում խմբավորման զավթած գյուղերն ու քաղաքները:

 

Խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեկաուն տեսաուղերձով հայտնել է նոր պետության ստեղծման մասին և իր կողմնակիցներին շնորհավորել Գվոզա քաղաքի գրավման առիթով: Սա նրանց վերահսկողության տակ գտնվող ամենամեծ քաղաքն է՝ 265 հազար բնակչով:

 

Աղբյուրը նշում է, որ առայժմ անհայտ է՝ արդյոք որևէ կապ կա Սիրիայի և Իրաքի «Իսլամական պետություն» խմբավորման ու այս մեկի գրոհայինների միջև, թե ոչ:

 

2009-ից ի վեր «Բոկո Հարամի» գործողությունների հետևանքով մի քանի հազար մարդ է զոհվել: