Աշխարհի ամենաթանկ մեքենաներից մեկի վրա ամենաթանկ շտկումներն են արվել (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail-ը հայտնում է աշխարհի ամենաթանկ մեքենաներից մեկի և համապատասխանաբար էլ ամենաթանկ շտկման մասին՝ ներկայացնելով ֆոտոշարք:
Մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլար արժեցող Bugatti Veyron Grand Sport Vitesse-ն, որ համարվում է ամենաթանկարժեք մեքենաներից մեկն աշխարհում, ներկածածկի շտկումների է ենթարկվել Topaz Detailin-ի մասնագետների կողմից:
Այդ գործընթացի ժամանակ անգամ մանրադիտակ է օգտագործվել՝ պարզելու համար, թե ներկածածկն ինչ չնչին անհարթություն ունի:
Աշխատանքը տևել է ութ ժամ և արժեցել մոտ 5.000 ԱՄՆ դոլար:
Դրանից հետո մեքենան վաճառքի է հանվելու Լոնդոնում:

























