Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:42 • 25.08.14

Այս գիշեր Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Այն տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 03:23-ին, Շահբուզից 11 կմ դեպի արևմուտք, ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սեյսմոլոգիական ծառայությունից:

 

Երկրաշարժի ուժգնությունը եղել է 3,2 բալ, իսկ խորությունը՝ 10 կմ: Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել: