Էբոլայի տենդը հասել է Կոնգո
Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքերն են գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել են տեղի պաշտոնյաները, գրում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտարարել է ԿԴՀ-ի առողջապահության նախարար Ֆելիքս Կաբանգե Նումբին, դրական արդյունք գրանցած թեստերը վերցվել են մարդկանցից, ովքեր ավելի վաղ վարակվել էին երկրում 70 հոգու կյանք խլած նախկինում անհայտ հիվանդությամբ:
Այժմ պարզվել է, որ նրանք վարակված են Էբոլայով: Նումբին նշել է, որ վարակի նոր դեպքերը դեռ համաճարակ չեն՝ ինչպես աֆրիկյան այլ երկրներում, քանի որ հիվանդները վարակվել են վիրուսի այլ շտամով:
Այն տարածքում, որտեղ բացահայտվել են վարակման դեպքերը, կարանտին է մտցվել:










