Էրեբունի փողոցում Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 երիտասարդի
Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի, որոնք ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:











