25.000 եվրոպացի օգտատեր դատական հայց է ներկայացրել Facebook-ի դեմ

10:07 • 25.08.14

Վիեննայի դատարանը Facebook ընկերությանը 4 շաբաթ է տվել, որպեսզի այն լուծի 25.000 եվրոպացի օգտատերերի վեճը։ Հայցորդները վստահեցնում են, որ սոցկայքը խախտել է անձնական տվյալների մասին օրենքը և ցանկանում են ստանալ 500-ական եվրո փոխհատուցում, գրում է Комсомольская правда-ն։

 

Խմբակային հայցի կազմակերպիչը 26-ամյա ուսանող Մաքս Շրեմսն է՝ Ավստրիայից։ Առևտրային դատարանը հրաժարվել է քննել հայցը, սակայն քաղաքային դատարանն այն ընդունել է և պատրաստ է բավարարել հայցորդների պահանջները, եթե ընկերությունը չներկայացնի բավականաչափ ապացույցներ և հարցը չլուծի խաղաղ ճանապարհով։

 

Հայցում մի քանի կետեր կան։ Հայցորդները, օրինակ, մեղադրում են Facebook-ին Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցելու համար։
 

25.000 եվրոպացի օգտատեր դատական հայց է ներկայացրել Facebook-ի դեմ