Իսլանդիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իսլանդիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկից 237 կմ արևելք, իսկ երկրաշարժի օջախը՝ 10 կմ խորության վրա: Տուժածների ու կորուստների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել:
Իսլանդիայում վերջին օրերին Բարդարբունգ հրաբխի ակտիվությամբ պայմանավորված՝ մեծ թվով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Հրաբխի վերջին խոշոր ակտիվությունը նկատվել է 1910-ին:










