Apple-ը հայտնել է iPhone 5-ի աշխատանքում տեխնիկական խնդիրների մասին
Apple ընկերությունը հայտնել է, որ հնարավոր է՝ արտադրված iPhone 5 մոդելի բջջային հեռախոսներն ունենան տեխնիկական անսարքություններ:
Նշվում է, որ հնարավոր է՝ բջջայինների մարտկոցները լիցքավորելու համար ավելի շատ ժամանակ պահանջվի, քան նախատեսված է: Apple-ը նշել է, որ անսարք մարտկոցները ենթակա են փոփոխման:
Չինաստանում և ԱՄՆ-ում արդեն սկսվել են մարտկոցների փոփոխման ծառայությունները, իսկ այլ երկրներում մարտկոցը փոխել հնարավոր կլինի օգոստոսի 29-ից, հայտնում է RBK News-ը:
Նրանց, ովքեր մարտկոցները փոխել են իրենց սեփական միջոցներով, Apple ընկերությունը խոստանում է փոխհատուցել վճարված գումարը:
iPhone 5 սմարթֆոնը նախագծվել է Apple Inc. ընկերությունում՝ Ջոնաթան Այվի կողմից, իրենից ներկայացնում է iPhone-ի վեցերորդ սերնդի հեռախոս, աշխատում է iOS օպերացիոն համակարգով։ Պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։











