Ճապոնիան պատրաստ է Էբոլայի դեմ դեղամիջոց առաջարկել

16:15 • 25.08.14

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Էբոլայի տենդի բուժման համար դեղամիջոց առաջարկել, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ այդ միջոցն առայժմ պաշտոնապես չի հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

 

Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգայի խոսքով՝ Ճապոնիան պատրաստ է տրամադրել Favipiravir անվանումով դեղամիջոցը, եթե համապատասխան հարցում արվի:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ կթույլատրի Էբոլայի դեմ իր մոտ չգրանցված միջոցների օգտագործումը հատուկ պայմաններում:

Մինչ այդ աշխարհում շարունակում է աճել Էբոլայով հիվանդների մահացությունը:

 

Ճապոնիան պատրաստ է Էբոլայի դեմ դեղամիջոց առաջարկել