Մոսկվան և Կարմիր խաչն օգոստոսի 28-ին կքննարկեն Ուկրաինա նոր հումանիտար բեռ ուղարկելու հարցը

23:52 • 25.08.14

Մոսկվան և Կարմիր խաչն օգոստոսի 28-ին կքննարկեն Ուկրաինայի հարավ-արևելք ռուսական հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակի հնարավոր ուղարկման մանրամասները: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, որն էլ մեջբերում է ՌԴ Կարմիր խաչի մոսկովյան բաժանմունքի ղեկավար Իգոր Տրունովին:


Տրունովի խոսքով՝ օգոստոսի 28-ին կկայանա Ռուսական Կարմիր խաչի ներկայացուցիչների և Ռուսաստանում, Բելառուսում ու Մոլդովայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Պասկալ Կյուտայի հանդիպումը:


«Ճիշտ կլիներ, որ երկրորդ հումանիտար շարասյունն ընթանար Ռուսաստանյան Կարմիր խաչի դրոշի ներքո: Դա էականորեն կթեթևացներ իրավիճակը», - հայտարարել է Տուրնովը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն նոտա է ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ տեղեկացնելով, որ արդեն այս շաբաթ երկրորդ հումանիտար շարասյունն է պատրաստվում: