ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կանցկացվի առանց Ռուսաստանի

09:46 • 25.08.14

Ռուս դիվանագետները չեն ստացել սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության հրավեր, որտեղ կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, գրում է Лента-ն՝ «Коммерсантъ»-ին հղումով:

 

Գագաթաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում, կքննարկվեն հավաքական պաշտպանության ամրապնդման հարցում ՆԱՏՕ-ի պատրաստակամությանը, ռազմական ծախսերի մեծացմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և Ուկրաինայի հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերմանն առնչվող հարցեր։

 

Թեև բոլոր հիմնական թեմաները կապ ունեն Ռուսաստանի հետ, Մոսկվայից դիվանագետներ Ուելսում չեն լինի։ Ինչպես բացատրել են դաշինքի շտաբ-բնակարանում, ռուսական պատվիրակության մասնակցությունը համարվել է «աննպատակահարմար»։