Ռուս պոռնոաստղը ցանկանում է օգնել Էստոնիայի՝ սկանդալի մեջ հայտնված առաջին տիկնոջը

17:28 • 25.08.14

Ռուսաստանցի պոռնոաստղ Կատյա Սամբուկան ցանկություն է հայտնել օգնել Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսին, ով օրերս սկանդալի մեջ էր հայտնվել. ԶԼՄ-ները նրան մեղադրել էին ամուսնուն դավաճանելու համար:

 

Lenta-ն հայտնում է, որ Սամբուկան Էստոնիայում ճգնաժամային իրավիճակներում գտնվող կանանց վերականգնողական կենտրոն է բացել։ Նա ասում է, որ դավաճանությունից հետո կանայք ավելի են տառապում, քան նրանք, ովքեր դավաճանվել են: Ուստի՝ կանայք օգնության կարիք ունեն:

 

Այս առիթով Սամբուկան ասել է, որ այդ խնդիրը կարող են «լուծել երեքով»: Նա պատմել է, որ առաջին անգամ Էվելին Իլվեսին տեսել է Տալլինի Հին քաղաքում, և հենց այն ժամանակ հասկացել, որ «նրա հոգում ամեն ինչ չէ, որ լավ է»:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ սկանդալից հետո առաջին տիկինը դստեր հետ մեկնել է Գերմանիա: