Շոտլանդիայի առաջին նախարարը Դևիդ Քեմերոնին առաջարկել է սառցե ջուր լցնել իր վրա

19:49 • 25.08.14

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը, որը ձգտում է Շոտլանդիայի անկախությանը Միացյալ Թագավորությունից, Ice Bucket Challenge բարեգործական ակցիայի շրջանակներում մարտահրավեր է նետել Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ առաջարկելով նրան` սառցե ջուր լցնել իր վրա:


Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով, ակցիայի մասնակիցներն իրենց վրա սառը ջուր են լցնում, տեսագրում են դա և առաջարկում են այլ մարդկանց` 24 ժամվա ընթացքում  կրկնել այդ փորձը կամ գումար նվիրաբերել երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդ անձանց բուժման համար:


Թե ինչպես է արձագանքել Սելմոնդի մարտահրավերին արձակուրդում գտնվող բրիտանացի վարչապետը, հայտնի չէ: Նրա վարչակազմից հրաժարվել են մեկնաբանել տվյալ տեղեկությունը: