Հնդկական տաճարում տեղի ունեցած հրմշտոցից 10 մարդ է մահացել

09:59 • 25.08.14

Հնդկաստանում տաճարի մոտ սկսված հրմշտոցի ժամանակ առնվազն 10 մարդ է մահացել, վիրավորվել՝ մոտ 60-ը, հայտնում է France-Press-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի կենտրոնական Մադհյա-Պրադեշ նահանգում Կամտանատհ տաճարի մոտ:

 

Ոստիկանության տվյալներով՝ տաճարի մոտ մի քանի հազար ուխտավոր է եղել: Արարողության ժամանակ պարիսպը տապալվել է, մարդկանց մի մասն ընկել է, ինչից և խուճապ ու հրմշտոց է առաջացել:

 

Հնդկաստանում նշում են Շիվային նվիրված նորալուսնի տոնը: