«Իսլամական պետությունը» ռազմավարական նշանակության ավիաբազա է գրավել Սիրիայում

08:41 • 25.08.14

«Իսլամական պետություն» շարժման ծայրահեղականները ռազմավարական նշանակության ռազմաբազա են գրավել Սիրիայի կառավարական ուժերից՝ այսկերպ նոր առաջխաղացում գրանցելով, հայտնում է New York Times-ը:

Խոսքը Սիրիայի հյուսիսի Տաբակա ավիաբազայի մասին է:

Դրանից առաջ իսլամիստները ևս երկու ավիաբազա էին գրավել Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում, իսկ նահանգի կենտրոն Ռաքքա քաղաքը, ըստ աղբյուրի, իսլամիստների փաստացի կենտրոնն է:

Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում 340 իսլամիստ է սպանվել օդային հարվածներից, սակայն ցամաքային մարտերում, արձանագրում է New York Times-ը, Ալ-Ասադի ուժերը իսլամիստներին զսպելու հնարավորություն չունեն: