Ուկրաինայի ուժայինները հայտարարել են 8 տանկի և 250 վարձկանի ոչնչացման մասին

11:29 • 25.08.14

Ուկրաինացի ուժայինները շարունակում են պահպանել զբաղեցրած դիրքերը, մեկ օրում ոչնչացվել է մոտ 250 վարձկան, 8 տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա, 3 ԲՄ-21 Գրադ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությանը:

 

«Մասնավորապես՝ ոչնչացվել է մոտ 250 ռուս վարձկան, թշնամու 8 տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա, 3 ԲՄ-21 Գրադ, 1 հաուբից: Իլովայսկում Դոնբաս գումարտակը ոչնչացրել է 50 գրոհայինի, իսկ Կրիվբասի տարածքային պաշտպանության գումարտակը՝ 40 գրոհայինի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, Կոմիսարովկա մարզադաշտում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով ոչնչացվել է 2 ԲՄ-21 Գրադ և մինչև 10 մարդ: Տեղեկությունների համաձայն՝ Ելենովկայի մոտակայքում ոչնչացվել է 5 տանկ, 6 զրահապատ մեքենա, 1 ԲՄ-21 Գրադ, 1 հաուբից և ապօրինի զինված խմբավորումների մոտ 80 անդամ: Ավելի ուշ կրկին Ելենովկայի մոտ մարտի հետևանքով ոչնչացվել է 2 տանկ և 1 դեսանտային մարտական մեքենա:

 

Կիևի իշխանությունները երկրի հարավ-արևելքում հատուկ գործողություն են անցկացնում ռուսամետ անջատողականների դեմ: