ԱՄՆ բանակի ռազմաբազայում հնչած կրակոցների հեղինակը կին զինծառայող է եղել
ԱՄՆ Վիրջինիա նահանգի ռազմաբազայում տեղի ունեցած կրակահերթի հեղինակը կին զինծառայող է եղել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Associated Press գործակալությանը հղումով, կինը կրակել է ինքն իր վրա և վիրավորվել: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ուրիշ ոչ ոք չի տուժել:
Զինվորականները հայտարարել են, որ մարտական ապահովման շտաբի չորսհարկանի շենքում կրակոցներ են հնչել, որից հետո տագնապ է բարձրացվել, որը չեղյալ է հայտարարվել կես ժամ անց:
Ֆորտ-Լի ռազմաբազան տեղակայված է Ռիչմոնդ քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա:










