Արտաշատում անհայտ անձը հրազենային վնասվածք է հասցրել 51–ամյա տղամարդու

11:24 • 26.08.14

Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում օգոստոսի 26-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1963 թ. ծնված Աբրահամ Պ.-ն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում տան դիմաց անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պ.-ի ուղղությամբ` պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի:  

Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: