ԲՀԿ նախագահին կից խորհրդատվական խմբի նիստին քննարկվել են կուսակցության առաջիկա անելիքները

15:06 • 26.08.14

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԲՀԿ լրատվական ծառայությունը։


Նիստը քննարկել է՝

1. ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները,
2. Օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը,

3. Ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական,
4. Քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկները,
5. Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները,
6. Իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ։
7. Հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը։