Մեդուզան Թաիլանդում ֆրանսիացի երեխայի մահվան պատճառ է դարձել
Թաիլանդում արկղաձև մեդուզայի (Box jellyfish) խայթոցից 5-ամյա ֆրանսիացի երեխա է մահացել, հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ երեխան ընտանիքի հետ հանգստանալիս է եղել Կո Փհանգան կոչվող հանգստավայրում:
Այս ջրային կենդանիները դեռ ահ ու սարսափ կներշնչեն մինչև հոկտեմբերի վերջ, որից հետո կցրտի, և նրանք կհեռանան ջրի խորքերը՝ տաքանալու, գրում է աղբյուրը:












